Vermont Transit Corridor

Project Webpage 
Construction Notices

Շինարարության մասին ծանուցում․ Ասֆալտի գիշերային վերանորոգում և ժամանակավոր գծանշում 


Ամփոփում․
Vermont-ի Ավտոբուսային արագընթաց փոխադրումների (BRT) նախագիծը Metro-ի բարելավված փոխադրումների մասն է։ Այս նախագիծը BRT ծառայության միջոցով կկապի Լոս Անջելես քաղաքի Vermont Avenue-ի (Vermont) երկայնքով գտնվող համայնքները՝ 120th Street-ից (120th) մինչև Sunset Boulevard (Sunset), միաժամանակ բարելավելով աշխատատեղերի, կրթության, բժշկական ծառայություններ մատուցողների և այլ կարևոր վայրերի հասանելիությունը: Սկսած 2026 թ․ հոկտեմբերից, աշխատողները կսկսեն գիշերային շինարարական աշխատանքները Vermont BRT միջանցքի երկու ուղղություններով: Այս աշխատանքները կներառեն սալարկում և ժամանակավոր գծանշում:


Երբ․ Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել ձեր մոտակայքում մինչև երկու գիշեր՝ 2026 թ․ հոկտեմբերից մինչև 2027 թ․ գարունը։ 

Գտնվելու վայր․ 
  • Vermont՝ երկու ուղղությամբ՝ 120th-ի և Sunset-ի միջև։ 
  • Vermont-ի երկու ուղղություններով էլ գոտիները կարող են կրճատվել 9 p.m.-ից 5 a.m. -ը։ Հնարավորության դեպքում կպահպանվեն աջ և ձախ շրջադարձերը՝ պարբերաբար փակվելով։ 
  • Մայթերի որոշ հատվածներ կարող են փակ լինել, սակայն հետիոտների և բիզնեսների համար մուտքը կպահպանվի։ 
  • Շինարարության բոլոր ծանուցումները տեսնելու համար այցելեք metro.net/Vermont։ 
Աշխատանքային ժամեր․ Փողոցային աշխատանքները կսկսվեն յուրաքանչյուր գիշեր 9 p.m.-ից երկուշաբթիից ուրբաթ և կավարտվեն հաջորդ առավոտյան 5 a.m.-ին։ 

 Ինչ ակնկալել․ 
  • Գործողությունները ներառում են հղկման և ասֆալտբետոնե ծածկույթի աշխատանքներ, ժամանակավոր գծանշումներ և կոմունալ գծերի կափարիչների հարմարեցումներ վերջնական մակերեսին։ 
  • Ակնկալվում է աղմուկ, փոշի և վիբրացիա: Անձնակազմը կիրականացնի համապարփակ մեղմացնող միջոցառումներ աշխատանքի ողջ ընթացքում: 
  • Մի գոտի միշտ բաց կլինի երթևեկության համար։ Աշխատանքները չեն կատարվի նույն տարածքներում միաժամանակ։ 
  • Անմիջական աշխատանքային տարածքում կտեղադրվեն կայանման ժամանակավոր սահմանափակումներ։ 
  • Նշանները և/կամ դրոշակակիրները կուղղորդեն երթևեկությունը բաց գոտիներով: Հետիոտների մուտքը կպահպանվի շինարարական գոտիներից դուրս: Կտեղադրվեն շրջանցիկ ճանապարհների նշաններ: Անվտանգության համար կտեղադրվեն ջրով լցված և հետիոտնային արգելապատնեշներ: 
  • Մուտքը դեպի բնակելի տներ և բիզնեսներ կպահպանվի, եթե նախապես այլ բան չտեղեկացվի։ 
  • Հետևեք Metro-ի թարմացումներին և տեղադրված ցուցանակներին՝ ADA-ի թեքահարթակի և Metro-ի ավտոբուսային գծի մուտքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ 
Հատկանշական է 
  • Աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին՝ ավտոբուսային ծառայությունների, բիզնեսների և բնակիչների վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև ճանապարհորդող հանրության, հետիոտների և անձնակազմի անվտանգությունը բարձրացնելու համար։ 
  • Metro-ի ավտոբուսային կանգառները կարող են տեղափոխվել կամ այլ ազդեցության ենթարկվել։ Փոփոխությունների համար զանգահարեք 323.GoMetro։ 
  • Էլեկտրոնային թարմացումներ ստանալու կամ ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել նախագծի կայք՝ www.metro.net/Vermont հասցեով։ 
  • Շինարարությունը փոփոխվող է, և աշխատանքային ժամանակացույցը կարող է փոխվել։ 
  • Գիշերվա ընթացքում չավարտված աշխատանքը կարող է շարունակվել ցերեկվա աշխատանքային ժամերին՝ երկուշաբթիից ուրբաթ, 7 a.m.-ից 4 p.m.-ը։ 
Did this work notice help?
Help improve how Metro shares construction updates. Take a short survey to tell us whether this notice was clear, useful, and easy to understand. | Survey

Metro Updates

Construction is a dynamic process and information is subject to change without notice. Visit the project website for the most up to date information.

Local access, Pedestrian Access, and Emergency Responder Access is maintained during work activities. 

Metro bus stops may be relocated or lines could be impacted. For up to date information follow us on Twitter @metrolaalerts, metro.net/advisories or call 323.GOMETRO for updates and trip planning assistance. Passengers are encouraged to use the Transit App to plan their travels. 

If you see an encampment or someone in need: Visit LAHSA's online outreach request site LA-HOP at https://www.lahsa.org/portal/apps/la-hop/request. For more information and referrals for any Health and Human Services, call 2‐1‐1 or visit 211LA.org.
Privacy Policy | Terms of Use
Copyright ©2026 Metro